«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած շփման

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած շփման
07.12.2020 | 22:54

Մոսկվան կողջունի Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմանն ուղղված ցանկացած քայլերի ձեռնարկումը, այդ թվում՝ անմիջական շփումները Բաքվի և Երևանի միջև՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Կողջունենք ցանկացած քայլ, որը կողմերը պատրաստ կլինեն ձեռնարկել այդ ուղղությամբ, կխրախուսենք նրանց այդ հարցում: Երբ դա տեղի կունենա… Դուք հիշատակեցիք Բաքվի և Երևանի միջև ուղիղ շփումների հեռանկարները, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով: Որոշումն, իհարկե, պետք է կայացնեն մեր ադրբեջանցի և հայ գործընկերները»,- ասել է Լավրովը Մոսկվայում մամուլի ասուլիսում՝ հավարտ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման: Լավրովը նրա հետ բանակցությունների ընթացքում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման շուրջ ստորագրված եռակողմ հայտարարությունը ու դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս փախստականներին, ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց տներ: Նա շեշտել է նաև, որ ՌԴ-ն խաղաղապահների միջոցով ամեն կերպ նպաստելու է ռազմագերիների փոխանակման կարևորագույն խնդրի հնարավորինս արագ լուծմանը:

Դիտվել է՝ 1162

Մեկնաբանություններ

յքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am